вторник, 22 декабря 2015 г.

Դանիել Վարուժան։ Կենսագրական։

       Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսւոմը շարունակում է Պոլսում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։
Պոլիսը նրա վրա ծանր տպավորություն է թողնում, նա տեսնում է Սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Հետագայում Վարուժանը այդ մասին գրում է <<Հորս բանտին մեջ>> ոտանավորում։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ Ռաֆաելյան դպրոցը։ Նա առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, Հայ հին և նոր գրականությունը։ Վենետիկում նա գրում է իր առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի, և 1896 թվականի ջարդերի թեմաներով։ 1905թբանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը, նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։
Բանաստեղծը 1909 թվերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան Վարժարանում, ապա 1911ին տեղափոխվում է Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։ Նա դառնում է Պոլսի, գրական շրջաններում , ազդեցիկ դեմք և լայն ճանաչման արժանանում։
10 տարվա ընթացքում բանաստեղծը գրում է 4 գիրք՝<< Սարսուռներ>>, <<Ցեղին Սիրտը>>, <<Հեթանոս Երգեր>>,<< Հացին երգը>>։ Գրում է նաև նոթեր ,հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1915թՈղբերգական օրերի զոհերից մեկը եղավ Դանիել Վարուժանը, թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին Չանղըրի քաղաքի մոտ սպանեցին 31-ամյա բանաստեղծին։ Այդ ժամանակ Վարուժանը պատրաստում էր <<Հայկական հոմերագիրք>> ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին Հայկական առասպելների ու ավանդույթների մշակումները, և երազում էր ամբողջովին մշակել <<Սասնա ծռեր>> ժողվրդական Էպոսը։

Комментариев нет:

Отправить комментарий