вторник, 22 декабря 2015 г.

Հայ Գրերի Գյուտը։ Մեսրոպ Մաշտոց։


 


 301 թվականին Հայաստանը առաջինն աշխարհում, որպես պետական կրոն ընդունեց
    387 թվականին Հայաստանը բաժանվում էր երկու մասի, երկրի մեծ մասը ենթարկվում էր Պարսկաստանին, մյուս մասը Բյուզանդիային։ Հայաստանը՝ Բյուզանդական մասում կորցնում է իր պետականությունը, իսկ Պարսկական մասում, Հայաստանը կարողանում է պահպանել կիսակախությունը մինչև 428 թվականը, բայց Պարսկաստանը փորձում է ձուլել Հայերին և վերացնել Հայկական կրոնը և տարածել զրադաշտականությունը։ Այսպիսի պայմաններում Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու Վռամշապուհը զգում են, որ հայոց ազգը կարիք ունի հայոց գրերի։
  
 Միջնադարյան հայ հոգևոր մշակույթի հիմնադիրը՝ Մեսրոպ Մաշտոցը, ծնվել է 362 թվականին Տարոնի Հացեկաց գյուղում, կիսազնվական Վարդանի ընտանիքում։ Ստացել է հունական կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին։ 389 թվականին Մաշտոցը հաստատվում է հայոց մայրաքաղաքում որպես ատենադպիր ու թարգմանիչ, հետո Մաշտոցը նվիրվում է ռազմական գործին։ 394 թողնելով աշխարհիկ կյանքը, նա դառնում է վանական և զբաղվում մանկավարժությամբ։ Մաշտոցը թարգմանում է Աստվածաշունչը հայերենի բանավոր, լսողներին ավելի հասկանալի դարձնելու համար։ Այդ ընթացքում նա զգում է հայերեն գրի և գրականության պակասը։ Այս փաստի մասին Մաշտոցը հայտում է Սահակ Պարթևին, հետո երկուսով ասում են այդ փաստի մասին Վռամշապուհին, որը նույնպես մտահոգված էր։ Մաշտոցը ոչ մի արդյունքի չհասնելուց հետո նա իր աշակերտների մի մասին ուղարկում է Սամոսատ՝ հունական կրթություն ստանալու, իսկ մյուս մասին թողնում է Եդեսիայում՝ հմտանալու ասորական կրթության մեջ։ Ինքն էլ մնում է Եդեսիայում և բազում տառապանքներից ու քնանքից հետո, 404 թվականին ստեղծում է հայկական գրերը։
    Մեսրոպ Մաշտոցը հայոց լեզվի հնչյունաբանությանը լիովին համապատասխանող նորագյուտ 36 տառերը դասավորում է հունական այբուբենի հաջորդականությամբ, նշագրերին տալիս է անուններ, որոշում դրանց թվարժեքները։ Այնուհետև, մեկնելով Սամոսատ՝ նա հույն նշանավոր գրչագրող Հրփանոսի օգնությամբ վերջնական տեսքի է բերում տառերը, և հենց այնտեղ էլ նա սովորեցնում է նորագյուտ տառերը։ Իր երկու աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է թարգմանել Աստվածաշնչի գրքերից մեկը՝ Սողոմոնի առակները։ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»  Այս բառերը դարձավ հայ ազգի մտավոր շարժման նշանաբանը։ Երբ Մաշտոցը վերադառնում է, իրեն դիմավորում են մեծ ցնծությամբ ու տոնախմբությամբ։ Հիմնվում են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ։ Բացի թարգմանական աշխատանքներից, Մաշտոցը ստեղծում է նոր ինքնուրույն գրական երկեր, ճառեր, հորևոր երգեր, սկզբնավորում է հայ եկեղեցական երաժշտությունը։ Հունարենից, ասորերենից թարգմանվում են բոլոր այն կրոնական գրքերը, որոնք անհրաժեշտ էին հայ եկեղեցու և դպրոցների կարիքները հոգալու համար։ Ապա գալիս են փիլիսոփայական, ճարտարապետական, պատմական և քերականական երկերի թարգմանություններ։ Դրանց շնորհիվ զարգանում է հայ փլիսոփայական, բնագիտական, պատմագիտական մտածողությունը։ Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին և թաղված է Օշական գյուղում։
    Մաշտոցի մահից հետո Կորյունը, իր աշակերտներից մեկը, գրել է «վարք Մաշտոցի» գիրքը որտեղ գրված է իր ուսուցչի կենսագրությունը։ Մաշտոցի կյանքի մասին գրել են նաև  բազմաթիվ միջնադարյան մատենագիրներ։

Քրիստոնեությունը։ Դա կատարվեց Արշակունյաց թագավորության խոշոր գահակալի Տրդատ Մեծի (250-330) օրոք: Նոր կրոնի տարածումը գլխավորեց հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը։ Հայ եկեղեցին ընդունեց իր ինքնուրույն դավանանքը, և դա դարձավ հզոր զենք Պարսկաստանի և Բյուզանդիայի դեմ։ Այս ամենի շնորհիվ Քրիստոնեությունը Հայաստանում դարձավ ոչ միայն պետական, այլև ազգային կրոն, որի հիման վրա էլ ծաղկեց հայ միջնադարյան հոգևոր մշակույթը։ Հին հեթանոսական տաճարների տեղում կառուցվեցին Քրիստոնեական տաճարներ, որոնք հայ ազգին ճարտարապետության նոր, առավել բարձր աստիճանն էին ներկայացնում։ 303 թվականին արդեն հիմնադրվեց Էջմիածնի Մայր Տաճարը, որը դարձավ հայոց հոգևոր կենտրոնը։ Այս ամենի հետ զարգացավ նաև հայ ազգային կերպարվեստը և եկեղեցական երաժշտությունը։ Քրիստոնեությունը վերցրեց նաև հեթանոսական, մեհենական գրականությունը։ Մերժվեց մեհենական գիրը։ Ուստիև ամբողջ 4-րդ դարում քրիստոնեական կրոնի ուսուցումը կատարվեց օտար լեզուներով հունարեն և ասորերեն։ Դա դժվարացնում էր ուսուցումը և հետ էր մղում ազգային լեզուն։ Գումարած այդ ամենին Բյուզանդիան և Պարսկաստանի նվաճողական քաղաքականության հետևանքով թուլանում և քայքայվում էր երբեմնի հզոր Հայոց պետությունը։

Комментариев нет:

Отправить комментарий