пятница, 25 декабря 2015 г.

Գրիգոր Զոհրապ։ Ճիտին պարտքը։



Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Նա նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ Զոհրապը ուսումը շարունակում է Օրթագյուղի Թարգմանչաց վարժարանում, որտեղ և սկսվում են նրա առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորները, հաջող շարադրությունները։ 1876թ Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը։ Այնտեղ ուսումնասիրում երկրաչափական գործը և այն ավարտում է փայլուն գիտելիքներով։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ 1880ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։
1892թ Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին վեպերը։
  Տարեցտարի զորանում  է Զոհրապի վարպետությունը,և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։Լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է»,  «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» ։Վերնագրերից էլ երևում էր,որ նորավեպերում Զոհրապի գեղագիտական ծրագիրն է եղել՝ ռեալիստորեն արտացոլել կյանքի երևույթները, ներքին կապերը, մասնավորապես՝ թափանցել մարդկային հոգու թաքուն խորշերը։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի Նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։ Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ Վաճառական Հուսեփ աղան՝ «Ճիտին պարտքը» նովելից, սնանկացել է՝ դառնալով առևտրական հասարակ միջնորդ կնոջ մահից հետոնա չի կարողանում հոգալ տան և երկու անչափահաս աղջիկների ամենօյա կարիքները։ Ապրուստի համար տան բոլոր իրերը վաճառվում են։ 30 տարուց ավելի, Հուսեփ աղային մշտական ուղեկցող պայուսակը, հեղինակը համեմատում է հունական դիցաբանությունից հայտնի դանայան տակառի հետ, այն համարելով՝ նյութական զրկանքների հարատև հոգսերի ու կարիքների խորհրդանիշ։
Դժբախտ մարդը ապարդյուն մաքառում է հացի համար, սակայն ոչ ոք նրան գործ չի տալիս։ Հուսեփ աղան, երեխաների մոտ թաքցնելով վիշտը՝ գիշերները մեռած կնոջ նկարի դեմ կանգնած, կարծես քաջալերություն է խնդրում։
Զոհրապը պատմելով Հուսեփ աղայի դժվար կյանքը, նրա տառապանքները, վեպն ավարտում է գլխավոր հերոսի ինքնասպանությամբ, որն էլ ավելի է ծանրացնում և դժբախտացնում վեպը և ավելի ցայտուն ներկայացնում այդ ժամանակահատվածում ապրող հերոսներին։
Կարդալով «Ճիտին պարտքը» նորավեպը և զուգահեռներ տանելով մեր ներկայիս՝ ժամանակաշրջանի հետ, հասկանում ես, որ այդ սոցիալական և կենցաղային խնդիրները առկա են նաև հիմա․․․

Комментариев нет:

Отправить комментарий