пятница, 25 декабря 2015 г.

Ա․ Իսահակյանի «Աբու Լալա Մահարի»

       «Աբու Լալա Մահարի» պոեմը քնարական է գրված ռոմանտիզմի մեթոդով, պոեմի հեղինակը հերոսի բերանով հայտնում է իր խոհերը մարդու և աշխարհի մասին, հերոսը ատում է մարդկանց նրանց կեղծավորությունը և ստորությունը, ագահությունն ու ժլատությունը: Բացասական և նենգ դրսևորումներից նրանց վերյաբերյալ բանաստեղծի մտորումներից բացի աբու լալան երգում է ազատությունը: նա տենչում է ազատա արևը, նրան է կոչում մայր, նա է միակ բարին ու սուրբը, և ինքը ըղձում է միանալ նրան: Արևը ամենահզորն է, նա հզոր է անգամ Աստծուց 
Դու Աստծուց հզոր, դու միակ իմ սեր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,
Դու միակ բարի, դու միայն սուրբ, սուրբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ...
       Ավ. Իսահակյանի <Աբու Լալա Մահարի> պոեմը, որը ամբողջական բնագիր է, գեղարվեստական չափածո խոսքի տեսակ է՝ իր բազմազան բաղադրիչներով:
Պոեմը լեզվական պատկերավորման միջոցների, խոսքի արտահայտչությունների մի հրավար գանձարան է լեցուն մարգարտահյուս լեզվական իմաստային միավորներով: իսահակյանի օգտագործած մակդիրները գեղարվեստորեն, գեղագիտորեն բնորոշում են տարբեր առարկաներ, երևութներ, վիճակներ, երբեմն էլ գործողություններ, որոնք օժտված են արտակարգ պատկերավորությամբ և զգացմունքայնությամբ, լեզվաոճական կշռութով, դրանք խոր իմաստներ են արտահայտում, գունագեղ են դարձնում պատկերավորությունը:
        Պոեմում օգտագործված մակդիրները արտահայտված են գոյականներով (Գոհար, բոց, լույս, ոսկի), ավելի հաճախ ածականներով, դրանով իսկ նպաստելով պոեմի երաժշտայությանն ու ռիթմին: Նրա խոսքում օգտագործված համեմատությունները երկու առարկաննեի կամ երևույթների վերաբերյալ պատկերն ավելի նկատելի, պարզ ու գունեղ են դարձնում: Կիրառված համեմատությունները, առարկաների, երեւույթների ընդհանուր գծերը բացահայտելուց զատ, դրսեւորում են հեղինակի վերաբերմունքը, նրա զգացմունքների, մտորումների գնահատման չափանիշը: Այսպես՝ Աբու-Լալայի քարավանը քայլում էր աղբյուրի նման մեղմ կարկաչելով, անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես, ատում եմ սերը՝ մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար, զանգակներն, ասես, հեկեկում էին եւ ծորում հատ-հատ հնչուն արցունքներ, քարավանն, ասես, լալիս էր անուշ, նրա վիշտը անհունի նման, ինչպես իր ուղին, եւ լուսինն ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը՝ չքնաղ, լուսափառ, աշխարհն էլ ասես մի հեքիաթ լինի՝ անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական, գիշերն ահարկու՝ ե՛ւ սեւ, ե՛ւ հըսկա, մի չղջիկի պես թեւերը փռեց, խավարն՝ ասես թե պատած խավարով, եւ հողմերն ահեղ՝ նժույգների պես՝ սանձարձակ վայրի արշավում էին, հողմերը մահասարսուռ շառաչում էին եւ աղաղակում հազար ձայներով, ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում-ոռնում հողմի բերանով, հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե մի սիրտ լաց լիներ անհույս, վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին, բարեկամներից հեռու տար դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես հետեւում են քեզ, հողմերն անհեթեթ ջինների նման՝ Աբու-Լալայի խոժոռուն դեմքին քրքջում էին...

Комментариев нет:

Отправить комментарий