суббота, 19 декабря 2015 г.

Գրականություն Եզոպոսի և Այգեկցու առակները



Առակները կարճ պատմվածքներ են, որոնք հիմնականում ներառում են կենդանիներ, բույսեր և երբեմն մարդիկ՝ որպես հիմնական կերպարներ։ Առակների հիմնական նպատակը բարոյախրատական իմաստ փոխանցելն է։ Մեզ հայտնի առակագիրներից է Եզոպոսը, նա ապրել է Հունաստանում ,ՄԹԱ 620-564թթ։ նրա առակները մինչ այժմ արդիական են։ Հայկական հայ հայտնի առակագիրներից է Վարդան Այգեկցին, ով ապրել է կիլիկիայի հայկական թագավորությունում 12-13դդ-ում, չնայած մեծ ժամանակային տարբերություններին և տարբեր էթնիկ ժառանգությունների, այս երկու հեղինակների առակները ունեն մի շարք նմանություններ։ Այն բարոյական խրատները, որ նրանք փոխանցել են իրենց ընթերցողներին հիմնականում նույնն են։ Երկու հեղինակների առակների հիմնական տարբերությունը կայանում է նրանց պատմությունների զարգացման և հիմնական կերպարների ընտրության հարցում։ Ես ընտրել եմ երեք առակ յուրաքանչյուր հեղինակից, որոնք կրում են նույն բարոյական խրատը և կցանկանայի ներկայացնել դրանք այստեղ։
«Երկու գավաթները» Եզոպոսի առակներից է։ Այն երկու գավաթների մասին է, որոնք հայտնվել են գետում՝ ջրհեղեղի պատճառով, գավաթներից մեկը ամուր էր, քանի որ այն պատրաստված էր պղնձից և մյուսը ավելի թույլ էր ,քանի որ այն պատրաստված էր կավից։ Պղնձե գավաթը՝ տեսնելով կավե գավաթի խորտակումը, առաջարկեց իր օգնությունը։ սակայն, եթե պղնձե գավաթը դիպչեր մյուս գավաթին, վերջինս կբաժանվեր փոքր մասնիկներին ու այդ իսկ պատճառով կավե գավաթը մերժեց իր ամուր ընկերոջ օգնությունը։ Պատմության խրատը կայանում է նրանում, որ անհավասար հարաբերությունները և դաշինքները վտանգավոր են՝ պատճառաբանելով, որ ամուրը և թույլը, աղքատը և հարուստը, և այլն չեն կարող երբեք ընկերանալ։ Վարդան Այգեկցին նույնպես անդրադարձել է այս թեմային իր առակներից մեկում՝ «Ոչխարները և գայլերը» ,պատմում է, թե ինչպես են ոչխարները նամակ ուղարկում գայլերին խնդրելով նրանց, որ վերջիններս թշնամաբար  չվերաբերվեն ոչխարներին և ապրեն խաղաղությամբ։ Գայլերը ընդունում են, բայց պահանջում են, որ ոչխարները ազատվեն հովիվներից և շներից։ Ոչխարները կատարում են գայլերի պահանջը բայց հարյուր օր անց գայլերը հարձակվելով գայլերի վրա հոշոտում են նրանց։ Այստեղ նույնպես մենք կարող ենք նկատել, որ հեղինակը փորձում է մեզ ցույց տալ, որ տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչները չեն կարող երբեք ընկերություն անել և ապրել առանց մեկը մեկին վնասելու։ Ուրեմն ակնհայտ է դառնում, որ ունենալով նույն իմաստը, առակների միակ տարբերությունը երկու պատմություններում ծավալվող դեպքերն են և կերպարները։
Առակների երկրորդ զույգի խրատը կայանում է նրանում, որ ֆիզիկական կերպարը կարող են լինել ապակողմնորոշիչ։  Եզոպոսի «Կատուն, աքլորը և երիտասարդ մուկը» փոքրիկ մկան մասին է, որը դուրս է գալիս իր բնից առաջին անգամ, ետ վերադանալով  մկնիկը պատմում է, որ հանդիպել  է երկու արարածների: Մուկը պատմում է, որ այն հանդիպել է գեղեցիկ կենդանու որն ուներ փափուկ մորթի և երկար պոչ, իսկ մյուսը կարծես սարսափելի հրեշ լիներ, որ ասես հում միս ուներ իր գլխին։ Շուտով երիտասարդ մկան մայրը պատմեց նրան, որ այդ «գեղեցիկ կենդանին» կատու է, որ կխժռեր նրան մեկ վայրկյանում,իսկ մյուս «հրեշը» ինչպես նա ասաց, թռչուն է, որ ոչ մի վնաս չէր պատճառի իրեն։ Պատմությունը ցույց է տալիս, որ ֆիզիկական կերպարը միշտ չէ, որ համապատասխանում է իրական էությանը։ Վարդան Այգեկցու առակը, որ ունի նույն խրատը կոչվում է «իմաստուն զինվորը» այս առակը մի զինվոորի մասին է, ով չունի ոտքեր, բայց մեկնում է պատերազմի։ Երբ մեկ այլ զինվոր հարցնում է նրան թե ինչպես է նա պատրաստվում փախչել եթե կարիքը լինի, նա պատասխանում է, որ չի գնում պատերազմ փախչելու համար այլ գնում է կռվելու։
Առակների երրորդ զույգի ընդհանուր թեման հպարտությունն է։ Եզոպոսի առակը կոչվում է «կռվող աքլորները և արծիվը»։ Նա պատմում է, թե ինչպես էին երկու աքլորներ կռվում և հաղթողը՝ իր հաղթանակից հետո, թռչնում է տանիք՝ իր հաղթանակը բարձրաձայնելու ։ Այդ ժամանակ մի արծիվ՝ լսելով աղմուկը, և նկատելով աքլորին, տարավ իր հետ նրան իր բույն։ Ուստի, պարտված աքլորը դուրս եկավ իր անկյունից որպես նոր հաղթող։ Ընթերցողը տեսնում է, հպարտությանը հետևում է պարտություն։ Վարդան Այգեկցին նույնպես ունի մի առակ, որը շատ նման է Եզոպոսի առակին, բայց Այգեկցու առակի հերոսները ծառերն են և թագավորը։ Երբ թագավորը դուրս է գալիս զբոսանքի, տեսնում է, որ բոլոր ծառերը կոտրտված և ջարդված են, միայն եղեգն էր, որ կանգնած էր ուղիղ՝ անվնաս։ Թագավորը հարցրեց եղեգին, թե ինչպես է նա մնացել անվնաս։ Եղեգը պատասխանեց, որ երբ սկսվեց փոթորիկը, բոլոր ծառերը փորձեցին դիմակայել նրան,իսկ ինքը խոնարհվեց քամու ուղղությամբ, և այսպիսով կարողացավ մնալ անվնաս։ Այս պատմությամբ Վարդան Այգեկցին ուզում էր ցույց տալ, որ հպարտությունը միշտ չէ, որ կարող է հանդես գալ ի օգուտ մադկանց և երբեմն նրանք պարտավոր են երթարկվել ավելի ուժեղին և խոնարհվել նրանց առջև։
Վերը նշված առակների օրինակները ուսումնասիրելուց հետո Հեղինակների՝ Եզոպոսի և Այգեկցու, գրելաորճի տարբերությունները դառնում են ավելի ակնհայտ։ Եզոպոսը հիմնականում ընտրել է կենդանիներին որպես իր առակների հիմնական կերպարներ։ Նրանց առակները շատ նման են հեքիաթների նրանով, որ բարին և անմեղը միշտ հաղթում է։ Նաև, Վարդան Այգեկցու նման, Եզոպոսը իր առակներում ընդգրկել է տարբեր բնության էլեմենտներ, որոնք էլ ավելի իմաստալից են դարձնում իրենց առակները։ Չնայած,  նրանց կրոնական հավատքի տարբերություններին և այն սոցիալական խավի որոնց նրանք պատկանում էին, նրանց առակները շատ նման են։ Ինչպես նշեցի, նրանցից երկուսն էլ ընդգրկել են շատ կենդանիների, սակայն Այգեցկին կերտել է նաև մարդկային կերպարներ իր առակներում։ Այգեկցու գործերում իր հայկական ժառանգություն կրելը առավել քան ակնհայտ է, ինչպես առաջին առակի դեպքում, որից կարող ենք ենթադրել, որ ոչխարների և գայլերի ներկայությունը հայկական գյուղում պարտադիր էր , սակայն այդ կենդանիները երբեք չեն ապրել խաղաղությամբ։ Իսկ «իմաստուն Զինվորը» ցույց է տալիս, որ Վարդան Այգեկցու ապրած դարաշրջանում, իր ազգը ականատես է եղել շատ պատերազմների և հակամարտությունների, և յուրաքանչյուր զինվորի ներկայությունը, անգամ առանց ոտքերի, շատ արժանավորվում էր։  Այգեկցին շատ հայտնի է նրանով, որ միշտ քննադատել է մարդկային վարքը դիտելով այն Քրիստոնեական բարոյական արժեքներից։ Հետևաբար, նա իր թագավորության վարած քաղաքականության քննադատն էր։ Նա կարող էր լինել այն «ջարդված ծառերից» մեկը, որոնց մասին նա գրել էր իր առակներից մեկում, սրա վառ ապացույցն է, որ 1208 թվականին անհայտ պատճառներով նա ստիպված էր լքել այն վանքը, որտեղ նա ապրում և աղոթում էր։ Ուստի մենք տեսնում ենք, որ ի տարբերություն Եզոպոսի Այգեկցու գրելաորճը ոչ միայն կրում է բարոյախրատական բնույթ, այն նաև արտացոլում է գրողի կյանքը և պատմում է նրա կենսագրությունը։

Комментариев нет:

Отправить комментарий